A+ A A-

Թորնեյդոներն ավիրածություններ են գործել

 

torned 4Առնվազն վեց մարդ է Միջին Արեւելքում մոլեգնած թորնեյդոների հետեւանքով: Միայն Պեորիա քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս բժշկական կենտրոն է տեղափոխվել 37 մարդ, եւս մոտ 10 տուժածներ էլ հայտնվել են քաղաքի մյուս հիվանդանոցներում: Նրանց մեծ մասի մոտ բժիշկները ախտորոշել են կոտրվածքներ ու գլխի վնասվածքներ: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարները շարունակում են փլվածքների մաքրումը, տների փլատակների տակ կարող են գտնվել մարդիկ: Ըստ օդերեւութաբանների տվյալների՝ նոյեմբերի 17-ին Նահանգների տարածքի վրայով անցել է ընդհանուր առմամբ ավելի քան 60 թորնեյդո: Հիմնական հարվածը բաժին է ընկել 15 հազար բնակչությամբ Վաշինգտոն քաղաքի վրա, որը գտնվում է Չիկագոյից 230 կիլոմետր հարավարեւմուտք: Այնտեղ քանդվել են հարյուրավոր կառույցներ: Պտտահողմն արմատախիլ է արել ծառեր, կտրել է էլեկտրահաղորդման գծերը, պոկել տների տանիքները եւ շրջել ավտոմոբիլներ: -Այս թորնեյդոյի պատճառած ավերածություններն աներեւակայելի են: Քաղաքը նման է ռազմական գործողությունների գոտու, լիովին ավերված են ամբողջ թաղամասեր,- հայտարարել է Վաշինգտընի քաղաքագլուխը: Ինչպես հաղորդել են Եղանակի ազգային ծառայությունում, հուժկու ցիկլոնի գործողության գոտում եղել է Միջին Արեւելքի տասը նահանգների, այդ թվում Իլինոյսի, Ինդիանայի, Այովայի, Միչիգընի, Միզուրիի, Օհայոյի եւ Վիսկանսընի 53 միլիոն բնակիչ: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Վատ եղանակի պատճառով մի քանի ժամով դադարեցվել է Չիկագոյի երկու խոշորագույն օդանավակայանների Օ'Հարայի եւ Միդուեյի աշխատանքըՆերկայումս ցիկլոնը շարժվում է դեպի ատլանտյան ափ:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel