amga.tv

Switch to desktop Register Login

Թենեսիում ուղղաթիռ է կործանվել

tene 4Թենեսիում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել են Le Bonheur մանկական կլինիկայի բուժքույրը, բժիշկն ու օդաչուն: Ուղղաթիռը թռել էր Սամըրվիլ քաղաքից եւ ծանր հիվանդ երեխային պետք է Բոլըվըր քաղաքից տեղափոխեր Մեմֆիսի մանկական կլինիկա: Ուղղաթիռի հետ կապն ընդհատվել է առավոտյան ժամը 6:20-ի սահմաններում: Անձնակազմը չի պատասխանել 10 րոպեն մեկ տրվելիք պարտադիր ազդանշաններին եւ որոնողական աշխատանքներ էին սկսվել: Նախնական տվալներով, ուղղաթիռը կործանումից առաջ առնվազն կես ժամ մնացել է օդում: Ինչպես հայտնել է կլինիկայի նախագահ Մերի Արմուրը, ուղղաթիռում շատ փորձառու թիմ է եղել, իսկ ուղղաթիռը սարքին վիճակում է եղել: Երեխան վթարի պահին ուղղաթիռում չի եղել, նրան հիվանդանոց են տեղափոխել այլ տրանսպորտով: Արագ արձագանքան խմբի համար բարդ է եղել աղետի վայր հասնելը: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի հանգամանքները: Ըստ իրավապահների, զոհվել են 47-ամյա օդաչուն Չարլզ Սմիթը, 43-ամյա բուժքույր Քերի Բարլոն եւ 43-ամյա թերապեւտ Դենիս Ադըմսը: Կլինիկային պատկանող նախորդ ուղղաթիռը կործանվել էր 2010թ. մարտին, Արեւմտյան Թենեսիում: Այն ժամանակ զոհվել էին երկու բուժքույրերն ու օդաչուն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version