amga.tv

Switch to desktop Register Login

Թամերլան Ցարնաեւը եռակի սպանության մանսակից

tamerla 4Բասթընի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը՝ Թամերլան Ցարնաեւը, մասնակից է եռակի սպանության: Associated Press-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես են եկել նրա կրտսեր եղբոր՝ Ջոհարի գործով զբաղվող դատախազության ներկայացուցիչները: Դատախազության կողմից դատարան ներկայացված փաստաթղթերում ասվում է, որ Ցարնաեւ ավագի՝ եռակի սպանությանը մասնակից լինելու մասին հայտնել է նրա ծանոթը՝ Իբրահիմ Տոդաշեւը՝ հարցաքննության ժամանակ: Խոսքը 2011-ին Բասթընի Ուոլթըմ արվարձանում տեղի ունեցած սպանության մասին է. կտրել էին երեք տղամարդկանց կոկորդները: Սպանվածներից մեկը ծանոթ է եղել ոստիկանական գնդակից զոհված Թամերլանին: Տոդաշեւը 2013-ի մայիսին հայտնվել էր FBI-ի աշխատակիցների արձակած կրակի տակ: Նա սկսել էր խոստովանական ցուցմունքներ տալ, սակայն հետո անսպասելիորեն հարձակվել էր գործակալի վրա, որից հետո նրա ուղղությամբ կրակ էր բացվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version