amga.tv

Switch to desktop Register Login

Մոսկվայում հայեր են վիրավորվել

hayer 4Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արեւմուտքում վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ, ինչի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ: Ականատեսներն առավոտյան ժամը 04.00-ին ահազանգել են, որ Պրինց ռեստորանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն: Հաղորդվել է, որ քաղաքացիների երկու խումբ վիրավորական արտահայտություններ են բղավել եւ սպառնացել միմյանց: Վիճաբանությունից մի քանի րոպե անց հնչել են կրակոցներ: Արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել 19-ամյա Գագիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը եւ վերջինիս 21-ամյա ընկերը՝ Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը: Նախնական տվյալներով՝ կրակել են երկու դաղստանցիներ: Հայտնի է, որ նրանք դեպքի վայրից թաքնվել են BMW մակնիշի ավտոմեքենայով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version