Logo

Բյուջետային ճգնաժամը սպառնում է շարունակվել

Created on Saturday, 05 October 2013 12:10

cheg 5ԱՄՆ-ում այսպես կոչված կառավարության անջատումը սպառնում է շարունակվել մինչեւ հաջորդ շաբաթ: Բյուջետային ճգնաժամի չորրորդ օրը ոչնչով չի մոտեցրել Սպիտակ տան եւ հանրապետական կոնգրեսականների մոտեցումները: Վերջինները դեռ նախկինի պես պատրաստ չեն քվեարկել Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական ապահովագրության բարեփոխման օգտին: Նախագահն ու դեմոկրատները հրաժարվում են քննարկել հնարավոր զիջումները: Դժգոհությունը բուռն կերպով աճում է շարքային ամերիկացիների շրջանում, քաղաքական ուժերն ու հաստատությունները դեռ երբեք նման ցածր վարկանիշներ չեն ունեցել: Վաշինգթընի փողոցներում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում: -Քաղքական գործիչները նման են երեխաների, որոնք պարզում են, թե ումն է խաղալիքը,- ասել է անցորդներից մեկը: -Ես տեսնում եմ, որ Կոնգրեսն ի վիճակի չէ որոշում կայացնել:տարբեր կուսակցությունները չեն կարողանում միասին աշխատել: Դրա մեջ նոր բան չկա, բայց այժմ առավել քան ծանր է իրավիճակը,- նշել է մեկ ուրիշը: Բյուջետային ճգնաժամի ֆոնին Նյու Յորքի ֆոնդային բորսան օրն ավարտել է նվազմամբ, Դաու-Ջոնսի ինդեքսն ընկել է 0,9 տոկոսով: Ներդրողները սկսում են անհանգստություն ցուցաբերել ԱՄՆ պետպարտքի վերին շեմի պատճառով: Դրա բարձրացման մասին օրենքը պետք է ընդունվի մինչեւ հոկտեմբերի 17-ը, բայց եթե դեմոկրատներն ու հանրապետականները նախընտրեն անցել առճակատման, երկիրը սնանկ կհայտարարվի եւ կկանգնի աղետի առջեւ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.