amga.tv

Switch to desktop Register Login

Երեք հանցագործություն Հոլիվուդում

holl 6Հալիվուդի եւ Հայլընդի մերձակայքում տեղի ունեցած երեք հանցագործությունների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, հինգը` վիրավորվել են: Առաջինը տեղի է ունեցել Հալիվուդի Փառքի ծառուղում, գիշերը ժամը 1:30-ի սահմաններում: Հրազենային վնասվածք են ստացել երկու տղամարդիկ, որոնք նստած էին Leila’s Pizza ռեստորանի բակում: Երկուսն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Դրանից մի քանի րոպե անց երեք մարդ է գնդակահարվել 1700 Ivar Avenue հասցեում, գիշերային ակումբի մոտ: Երեքի վիաճկն էլ կայուն ծանր է: Իսկ առավոտյան ժամը 6:30-ի հատվածում, 2000 Highland հասցեի մոտ դանակահարել են մի տղամարդու, ով տեղում մահացել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, առայժմ հայտնի չէ երեք դեպքերի հնարավոր կապի մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version