amga.tv

Switch to desktop Register Login

Մզկիթները հավասարեցվել են ահաբեկչական կառույցներին

mzkit 7Նյու Յորքի ոստիկանական վարչությունն արձակել է գաղտնի կարգադրություն, որի

համաձայն քաղաքի բոլոր մզկիթները դասակարգվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Այս մասին, հաղորդել է Associated Press գործակալությունը, որը ձեռք է բերել ոստիկանության համապատասխան փաստաթղթերը: Այդ միջոցը ոստիկանությանը թույլ է տալիս մզկիթներ ուղարկել իր իրազեկիչներին եւ այնտեղ տեղակայել լրտեսական ապարատներ: Բացի այդ, ամեն մի ծխականի դեմ կարող է հետաքննություն հարուցվել: Պարզել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակից ի վեր ոստիկանությունն առնվազն 12 գործ է հարուցել այն մզկիթների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Նյու Յորքի ոստիկանապետ Ռեյ Քելլին չի հերքել մզկիթների լրտեսման պրակտիկան՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցները գործում են բացառապես օրենքի շրջանակում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version