A+ A A-

Նոր կողոպուտ Կաննում

cann 5Ֆրանսիայի Կանն քաղաքը վերջին շաբաթներին դարձել է հանդուգն կողոպուտների թատերաբեմ: Այս անգամ Կաննում կողոպտել են Kronometry թանկարժեք ժամացույցների սրահը, որը տեղակայված է Փառատոնների եւ կոնգրեսների պալատի հարեւանությամբ, որտեղ էլ անցկացվում է Կաննի փառատոնը։ Հանցագործությունն իրականացվել է հուլիսի 31-ին, տեղի ժամանակով առավոտյան 11-ի սահմաններում: Խանութ են ներխուժել երկու զինված հանցագործներ։ Նրանք տարել են խանութի ցուցափեղկերի ժամացույցներն ու հեռացել մոտոցիկլետով։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել րոպեներ անց, սակայն չի հաջողվել հանցագործներին տաք հետքերով բռնել: Ըստ իրավապահների` գողացված ժամացույցների արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի: 2013-ի փետրվարին եւս ժամացույցների սրահը կողոպտվել էր։ Հանցագործները խանութ էին ներխուժել հետնամուտքից ընդմիջման ժամանակ։ Արդյունքում՝ հանցագործները սրահից տարել էին մոտ 150 ժամացույցներ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 1,3 մլն դոլար է։ Օրեր առաջ էլ Կաննի Կարըլթըն հյուրանոցից գողացել էին Leviev ընկերության զարդերը: Գողոնի արժեքը կազմում է 163 մլն դոլար: Զարդերը ներկայացվել էին ցուցադրության ժամանակ: Դրանք գողացել էր դիմակավորված անձը, ով զինված ներխուժել էր հյուրանոց:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel