A+ A A-

Ազատամարտիկը հացադուլ է անում

sham 5Ազատամարտիկ Շամիր Սահակյանն այսօր Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է սկսել՝ իր բնակության վայրի հարցը լուծելու պահանջով: 2011 թվականի հոկտեմբերի 30-ին Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանին, ով հանձնարարել է բնակարան տրամադրել նրան: Հանդիպման հաջորդ օրը նախարարության սոցիալական վարչության պետն ասել է, որ այդ բնակարանը ուրիշ տեր ունի, եւ ազատամարտիկը պետք է սպասի՝ մինչեւ այդ հարցը լուծվի: Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իրեն տանում-բերում են, փափուկ բարձ են դնում գլխի տակ, սակայն բնակարան չեն տալիս: Ազատամարտիկը 50 հազար դրամ թոշակ է ստանում եւ չի կարողանում բնակարանի վարձ վճարել: -Եթե տան վարձ եմ տալիս, երկու երեխաներս սոված են մնում, եթե երեխաներին կերակրում եմ, պարտքեր են կուտակվում,- ասել է Սահակյանը: Նա փորձել է կրկին հանդիպել նախարարի հետ, սակայն հանդիպում չեն նշանակել: Սահակյանը կարծում է, թե նախարարը չգիտի, որ հրամանը չի կատարվել: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel