amga.tv

Switch to desktop Register Login

Հանրապետականները չեն աջակցի ներգաղթի բարեփոխմանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամները համաձայն չեն ներգաղթի բարեփոխման հետ այն տեսքով, որ ներկայացրել է Օբամայի վարչակազմը: imm 6Կուսակցական ղեկավարության հետ քննարկմանը կոնգրեսականները խոստովանել են, որ գործող օրենսդրությունը հնացել է, սակայն հրաժարվել են աջակցել Սպիտակ տան ներկայացրած օրինագծին: Նրանք պնդում են, որ կոնգրեսականներն իրենք մշակեն ներգաղթի բարեփոխման իրենց տարբերակը: Հանրապետականները մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների պալատում եւ կարող են արգելափակել ցանկացած փաստաթուղթ: Կոնգրեսական Մո Բրուքսը ասել է. –Ես համաձայն չեմ, որ ապօրինի ներգաղթյալներին պետք է քաղաքացիություն տրվի: Նրանք խախտել են Ամերիկայի օրենքները: Իսկ կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտընենը նշել է. –Երբ մենք ամրացնենք սահմանները, իսկ մենք, անխոս, պետք է անենք դա, կտեսնենք, թե ինչ կարելի է անել այդ 11 միլիոնի հետ: Օրինական կարգավիճակ ցանկացողների համար, որոնք այս մեծ երկրի հայրենասեր են իրենց համարում եւ պատրաստ են աշխատել ի բարօրություն ԱՄՆ-ի: Հունիսի 27-ին ներգաղթի բարեփոխմանը կողմ քվեարկեց Սենատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, սակայն օրինագծին կողմ էին քվեարկել նաեւ մի քանի հանրապետականներ: Փաստաթուղթը նախատեսում է ապօրինի 11 միլիոն ներգաղթյալներին քաղաքացիություն ստանալու հնարավորություն տրամադրել եւ ամրացնել սահմանները, առաջին հերթին Մեքսիկայի հետ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version