A+ A A-

Ինքնաթիռն ընկել է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում

airp 5Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել Asiana Airlines ավիաընկերության Բոինգ 777 ինքնաթիռը: Ասիական ավիաուղիների ինքնաթիռը չվերթը կատարում էր Սեուլից: ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 307 մարդ, ներառյալ՝ 16 հոգուց բաղկացած անձնակազմը: Մահացել է երկու անձ` երկուսն էլ Չինաստանի քաղաքացիներ ու դեռահասներ, իսկ 182-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ուղեւորներից 141-ը եղել են Չինաստանի, 77-ը` Հարավային Կորեայի քաղաքացիներ, 61-ն՝ ամերիկացի, 1-ը՝ ճապոնացի: Մնացած ուղեւորների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի խոսքով, բոլոր 307 անձանց գտնվելու վայրը հայտնի է: Չինացի ուղեւորներից 60-ը եղել են ուսանողներ եւ դասախոսներ, ովքեր ԱՄՆ էին մեկնում` ամառային ճամբարի: Վթարից րոպեներ անց համացանցում հայտնվել են վթարը պատկերող սիրողական նկարահանման կադրերը, որտեղ երեւում է, որ ինքնաթիռից դուրս է գալիս խիտ ծուխ, իսկ ուղեւորները այրվող ինքնաթիռից հեռանում են վթարային ելքի միջոցով: Սեւ արկղերի գաղտնազերծման արդյունքում պարզվել է, որ ողբերգության պատճառը օդանավի ցածր թռիչքն է եղել: Օդանավը փորձել է վայրէջքի երկրորդ փորձը կատարել, սակայն ընկել է եւ բռնկվել: Առաջին օդաչու Լի Կան Գուկը անփորձ է եղել եւ Boeing-777-ի վրա ընդամենը 43 ժամվա թռչելու փորձ է ունեցել: Ներկայումս ավիացիոն իշխանությունները հետաքննություն են իրականացնում` պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: ԱՄՆ իշխանությունները բարձր են գնահատել փրկարարների աշխատանքը, այլապես զոհերի թիվն ավելի մեծ կլիներ: 

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < July 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel