amga.tv

Switch to desktop Register Login

Վիրաբույժները հանել են տղայի գլխում խրված նետը

harp 1Ֆլորիդայի վիրաբույժները հաջողությամբ հանել են հարպունը, որ ծակել էր գանգն ու միջանցիկ խրվել էր դեռահասի ուղեղի մեջ: Երջանիկ դեռահասը 16-ամյա Յասըր Լոպեսն է: Հունիսի 8-ին Լոպեսն ընկերոջ հետ լողում էր Մայամի-Դեյդում, տանից ոչ հեռու գտնվող լճում: Յասըրի ընկերը լիցքավորել էր հարպունը` ստորջրյա որսորդության համար: Պատահական կրակոցի արդյունքում հարպունը մխրճվել էր Լոպեսի գլխի մեջ: Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Մայամի, Jackson Memorial Hospital: Մետաղե նետը ուղեղի մեջ էր մտել աջ ակնակապիճից մի քանի սանտիմետր վեր եւ դուրս եկել գլխի հետեւի կողմից` կոտրելով գանգոսկրը: Բացի նշված հիվանդանոցից, նրա բուժմանը մասնակցել են նաեւ Մայամիի համալսարանի եւ ռազմա-դաշտային վիրաբուժության ուսումնական կենտրոնի բժիշկները: 90 սանտիմետր երկարությամբ հարպունը գանգից հանելու համար բժիշկները ստիպված են եղել օգտագործել տեղական հրշեջների սարքավորումները, մասնավորապես մետաղյա ձողերի կտրիչն ու հատուկ սեղմակը: Գլխի միջից օտարածին մարմնի հեռացման վիրահատությունը տեւել է ուղիղ երեք ժամ եւ բժիշկների հմուտ գործողությունների շնորհիվ բարեհաջող ավարտ ունեցել: Վիրաբույժների խոսքով, բարեբախտաբար դրոտիկը ուղեղի խոշոր անոթները չի վնասել: Ներկայումս Յասըր Լոպեսը հետվիրահատական վերականգնողական կուրս է անցնում: Բժիշկները մտադիր են մանրամասն զննել հիվանդին ու եւս մի քանի ամիս հետեւել նրան, որ գնահատեն ստացած վնասվածքի հնարավոր բոլոր հետեւանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version