amga.tv

Switch to desktop Register Login

Տարեց կանանց տեղափոխող լիմուզինն այրվել է

limo 5Տաս տարեց ամերիկուհիներին չի հաջողվել ժամանակին հասնել իրենց ընկերուհու ծննդյան օրվան, քանի որ նրանց տեղափոխող լիմուզինը այրվել է ճանապարհին: Միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիայի Սըմոնա քաղաքում: Միջադեպի հետեւանքով տարեց կանայք չեն տուժելՈստիկանությունը չի կարծում, թե մեքենայում բռնկված հրդեհը միտումնավոր է եղել: Լիմուզինի սեփականատերը հրդեհի պատճառը տեխնիկական անսարքությունն է համարում: Կանայք (որոնց տարիքը մոտ 90 տարեկան է) իրենց ընկերուհու 96-ամյակին ուղեւորվել են այլ մեքենաներով, դայակների ուղեկցությամբ: Հենց վերջիններս էին զգացել ծխի հոտը, եւ կանանց դուրս էին բերել այրվող մեքենայից: Մեքենան լրջորեն վնասվել է

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version