amga.tv

Switch to desktop Register Login

Գերագույն դատարանը հակահայկական վճիռ է կայացրել


GERAG 4ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, թե չի քննի իններորդ շրջանային դատարանի որոշումը, որով չեղյալ է համարվել Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու մասին օրենքը: Գործը քննելուց հրաժարվելու մասին Գերագույն դատարանի որոշումը թույլ է տալիս պաշտպանել ստորին ատյանի դատարանի որոշումը, որի շնորհիվ բավականին արդյունավետ արգելափակվել են ԱՄՆ քաղաքացիների կողմից փոխհատուցում ստանալու վերաբերյալ հայտերը: Հայցվորների փաստաբանները, ինչպես նաեւ հայկական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Գերագույն դաարանի վճռի կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ արդարադատության հաստատմանն ուղղված ջանքերը: Հիշեցնենք, որ 2012թ փետրվարին 12 դաշնային դատավորներ միաձայն որոշել են, որ փոխհատուցման վճարման մասին Քալիֆոռնիայի օրենքը հակասահմանադրական է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version