A+ A A-

Բլումբըրգին եւ Օբամաին ռիցինով նամակներ

blum 4ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքի` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգին հասցեագրված երկու անանուն նամակ է ստացվել, որոնք պարունակում են մահացու վտանգավոր թույն՝ րայսըն: Այս մասին հաղորդել է Նյու Յորքի ոստիկանությունը: Առաջին նամակն ստացվել է մայիսի 24-ին Նյու Յորքի մունիցիպալ շենքերից մեկում: Երկրորդն ստացվել է մայիսի 26-ին Բլումբըրգի հիմնադրած Քաղաքապետերն ընդդեմ ապօրինի զենքի կազմակերպության՝ Վաշինգտոնի գրասենյակում: Երկու ուղերձն էլ սպառնալիքներ են բովանդակում քաղաքապետի հասցեին ԱՄՆ-ում հրազենի շրջանառության վերահսկողության հարցում նրա բռնած դիրքի կապակցությամբ: Բլումբըրգը հայտնի է որպես երկրում ազատ զենք կրելու առավել ակտիվ հակառակորդներից մեկը: Նա բազմիցս իշխանություններին կոչ է արել խստացնել զենքին վերաբերող օրենսդրությունը: Ոստիկանությունը կարծում է, որ նամակներն ուղարկվել են միեւնույն մարդու կողմից: Դատախազության նախաձեռնած հետաքննությանը միացել է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլին ռիցինով նամակներ էին ուղարկվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, սենատըր Ռաջըր Ուիքըրին եւ Միսիսիպի նահանգի դատավորին: Սկզբնապես այդ գործի կասկածյալն էր էվրեթ Դաթչքին, որի տան խուզարկության ժամանակ թույնի հետքեր էին հայտնաբերվել: Ավելի ուշ հայտնի դարձավ որ նմանատիբ նամակ ուղարկվել է նախագահ Օբամային սպիտակ տուն այս պահին FBI հետաքննություն է անցկացնում։ Եթե ապացուցվի որ ծրարի պարունակության մեջ Րայսըն է դա կլինի թվով 3-րդ նամակաը որ ուղարկվել է նախագահին։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < May 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel