amga.tv

Switch to desktop Register Login

Ավազամրրիկը ստիպել է փակել մայրուղին

mrrik 5Ավազամրրիկը, որն առաջացել է ուժգին քամու հետեւանքով, ստիպել է իշխանություններին փակել թիվ 14 մայրուղին Լանքյասթըրի Avenue A-ի մերձակայքում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ավազամրրիկի մեջ մի քանի խոշոր վթարներ են արձանագրել: Տեսանելիությունը բավական թույլ եւ մեքենաների համար վտանգավոր է եղել: Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Տատյան Սաքուիլոյի խոսքով, տեսանելիությունը գրեթե զրոյական է եղել: Երեկ, ցերեկը ժամը 4:30-ի սահմաններում որոշում է կայացվել մայրուղին փակելու մասին: Չորս ժամ անց պաշտոնյաները թույլատրել են երթեւեկությունը մայրուղու տվյալ հատվածում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version