Ոստիկանությունը ծնողներին խնդրել է ավելի զգոն լինել Թահանգայի Թշրջանում, երբ անհայտ անձը փորձել է օրը ցերեկով առեւանգել մի աղջկա: Դեպքը տեղի էր ունեցել կիրակի օրը 6600 Olcott Street հասցեում: Լոս Անջելեսի ոստիկանության փոխանցմամբ, անձը մոտեցել է 11-ամյա աղջկան Mountain View տարրական դպրոցի մոտ եւ փորձել է ուժով նստացնել մեքենան: Երեխան բղավել է, եւ հանցագործը փախուստի է դիմել: Նա հեռացել է դարչնագույն ամենագնացով: Ոստիկան Սքաթ Քենեդիի խոսքով, կասկածյալը լատինամերիկացի է, 5 ոտնաչափ, 3 դյույմ հասակով, եւ մոտ 40 տարեկան: Իրավապահները ներկայումս որոնում են նրան: