amga.tv

Switch to desktop Register Login

Liberty Reserve վճարային համակարգը փակվել է

liber 5Նյու Յորքի դատախազությունը մայիսի 28-ին վեց միլիարդ դոլարի լվացման խարդախ սխեմային մասնակից լինելու մեղադրանք է առաջադրել Liberty Reserve վճարային համակարգի ներկայացուցիչներին: Ինչպես հայտնել է Նյու Յորքի դատախազությունը՝ այդ համակարգը ողջ աշխարհում գործող կիբերհանցագործներին թույլ է տվել փոխանցել եւ լվանալ ապօրինի ճանապարհով ստացված գումարները: Իսպանիայում, Կոստա Ռիկայում եւ Նյու Յորքում ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում կայքի համահիմնադիրներ Արթուր Բուդովսկին եւ Վլադիմիր Կացը: Բուդովսկին ինքը կալանավորվել է մայիսի 24-ին Իսպանիայում, իսկ Կացին գտել են Բրուքլինում: Համակարգը, որն ապահովում էր հաշիվների տերերի լիակատար անանունություն եւ գործարքների անդառնալիություն, փակվել է իշխանությունների կողմից: 2006թ.-ին Կոստա Ռիկայում հիմնված ֆինանսական ընկերությունը իր սեփական վիրտուալ արժույթի միջոցով անանուն օգտատերերին թույլ էր տալիս փոխանցումներ կատարել աշխարհի ցանկացած կետ: Ծառայությունն ուներ մոտ 1 մլն օգտատեր, որոնցից 200 հազարը՝ ԱՄՆ-ից: Դրա միջոցով տարեկան տեղի էր ունենում մոտ 12 միլիոն փոխանցում, իսկ համակարգի հիմնադրման օրվանից 6 մլրդ դոլար լվացվել է: Ծրագրից հատկապես օգտվել են թմրաբիզնեսով զբաղվողները: Ընկերության հաշիվների վրա կալանք է դրված: Մեղադրող կողմը հայտարարում է, որ Liberty Reserve-ի միջոցով առնվազն 55 միլիոն ապօրինի գործարքավարություն է կատարվել ամբողջ աշխարհում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version