amga.tv

Switch to desktop Register Login

Դիզնիլենդը տարհանել են

desn 5Էնըհայմում ոստիկանությունը տարհանել է կալիֆոռնիական Դիզնիլենդի այցելուներին: Դա տեղի է ունեցել նրանում ոչ մեծ պայթյունի գրանցվելուց հետո: Արտակարգ դեպքից հետո խուճապահար այցելուները սկսել են այգուց դուրս վազել: Ականատեսները հայտնել են, որ պայթյունի որոտը շատ բարձր է եղել: Տուժածներ չկան: Ենթադրվում է, որ պայթյունը գրանցվել է Դիզնիլենդի աղբամաններից մեկում, տեղական ժամանակով ժամը 17.30-ի մոտ: Պայթել է սառույցով լցված չոր ռումբը: Զգուշավորության նկատառումներից ելնելով՝ որոշվել է տարհանել Դիզնիլենդի այցելուներին, իսկ դեպքի վայր ականազերծողներ են ժամանել: Երկու ժամ անց նրանց թույլատրվել է վերադառնալ: Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ոչ թե կրակոց՝ ընդգծելով, որ անգամ տարհանման ժամանակ Դիզնիլենդում շարունակել է հնչել երաժշտություն: Ավելի ուշ ձերբակալվել է Դիզինիլենդի 22 ամյա աշխատակիցը Քրիշչըն Բարնսը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version