amga.tv

Switch to desktop Register Login

Ցարնաեւների քրոջը մեղադրում են թմրավաճառքի մեջ

tsar 4Բասթընի ահաբեկիչներ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւների քրոջը` 24-ամյա Բելա Ցարնաեւային Նյու Ջըրզի նահանգի դատարանը մարիխունայի պահպանման եւ վաճառքի մտադրության մեղադրանք է ներկայացրել։ Նրա ընկեր Ահմադ Խալիլին եւս նույն մեղադրանքներն են ներկայացվել, երկուսն էլ հերքում են մեղադրանքները: Անցյալ տարվա դեկտեմբերին ոստիկանները թմրանյութեր էին հայտնաբերել Ցարնաեւայի Նյու Ջըրզի նահանգի Ֆերվյու քաղաքում գտնվող բնակարանում: Ըստ փաստաբան Մարիո Բլենչի` իր պաշտպանյալը ոչ մի կապ չի ունեցել ահաբեկչության հետ, սակայն դրանից հետո իր հասցեին սպառնալիքներ է սկսել ստանալ: Հիշեցնենք, որ Ջոհար Ցարնաեւի ծանոթները պնդում էին, որ նրա եկամտի աղբյուրը եղել է մարիխուանայի վաճառքը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version