A+ A A-

Նախագահ Օբաման այցելել է Օկլահոմա

obama 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է թորնեյդոյից տուժած Օկլահոմա նահանգ, որտեղ բնական տարերքից տուժել էր մոտ 400 մարդ, իսկ 26 մարդ, այդ թվում` 10 երեխաներ մահացել էին: Ըստ փորձագետների` թորնեյդոյի հասցրած նյութական վնասը կարող է հասնել 2-ից 5 մլրդի: Նախագահը Օկլահոմայում խոստացել է օգնել թորնեյդոյից տուժածներին: Օբաման խոստովանել է, որ ավերածության մասշտաբներն այնպիսին են, որ դեռեւս դժվար է գնահատական տալ: Նա երախտագիտություն է հայտնել այն բազմաթիվ մարդկանց, ովքեր մասնակցել են փրկարարական եւ վերականգնողական օպերացիաներին, եւ ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմներին: Օբաման հայրենակիցներին կոչ է արել օգնություն ցուցաբերել տուժածներին: Նա ասել է արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության հեռախոսահամարն ու մի քանի համացանցային հասցեներ, որոնցով կարելի է նվիրատվություն կատարել: -Ցանկացած դեպքում ես երաշխավորում եմ, որ եթե դուք բախվել եք լուրջ ավերածությունների կամ աղետը Ձեզ ինչ-որ կերպ վնաս է պատճառել, կան մասնագետներ, որոնք պատրաստ են եւ ձգտում են Ձեզ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել,- նշել է նախագահը: Նա վստահություն է հայտնել, որ աղետի հիմնական հարվածը կրած Մոր քաղաքի բնակիչները ողբերգություններից ավելի ուժեղացած դուրս կգան: Նա վստահեցրել է, որ միշտ տուժածների հետ կլինի:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < May 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel