amga.tv

Switch to desktop Register Login

Օրանջ քաունթիում դիակ են գտել

rumos 8Օրընջ քաունթիի ոստիկանությունը հաստատել է, որ Մաջեսկա քենյընում նախօրեին դիակ է հայտնաբերվել: Դին գտել են սովորական ստուգման ընթացքում, սակայն ոստիկանությունը կասկածներ ունի, որ գտածոն երկու շաբաթ առաջ կորած կնոջ դին կարող է լինել: Առայժմ փորձաքննություն պետք է անցկացվի` պարզելու դիակի սեռը, տարիքը եւ ինքնությունը: Նշենք, որ մայիսի 2-ին անհետացել էր զինվորական վետերան եւ Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող, 36-ամյա Մարիբել Ռամոսը: Նրա որոնումները մինչ օրս որեւէ արդյունք չէին տվել: Վեց տարվա ընթացքում առաջին անգամ նա բաց էր թողել սոֆթբոլի խաղը, ինչից հետո ահազանգել էին ոստիկանություն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version