amga.tv

Switch to desktop Register Login

Միանձնուհիները թմրանյութ էին տեղափոխում

nun 5Կարիբյան ծովում գտնվող Սան Անդրես կղզու ոստիկանությունն օդանավակայանում ձերբակալել է Կոլումբիայից ժամանած 3 կաթոլիկ միանձնուհիների, ովքեր հագուստի տակ կոկային են թաքցրել: Իրավապահներն ուշադրություն են դարձրել նրանց, քանի որ միանձնուհիները շատ նյարդային տեսք են ունեցել։ Ոստիկաններին կասկածելի է թվացել նաեւ նրանց հագուստը։ Արդյունքում կանայք խուզարկվել են, եւ հայտնաբերվել է 6 կգ կոկային։ Թմրանյութեր պարունակող ծրարները կապված են եղել մաքսանենգ կանանց ոտքերին: Այդ ընթացքում միանձնուհիներն արտասվել են ու խոստովանել, որ իրենք շատ աղքատ են ապրում ու միայն փողի համար են նման քայլի դիմել։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version