amga.tv

Switch to desktop Register Login

Բանտապանուհիները հղիացել են հանցագործից

Banta 4 Մերիլընդ նահանգի քրեակատարողական հիմնարկներից մեկը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Բանտի 4 աշխատակցուհիներ մեղադրվել են վտանգավոր հանցագործի՝ Սեւ մարտիկների կլանի ղեկավարի հետ սիրային կապ ունենալու համար։ Ավելին, գանգստերի հետ հարաբերություն ունենալու արդյունքում բանտի աշխատակցուհիները հղիացել են. ծնվել է 5 երեխա։ 36-ամյա Թեյվըն Ուայթը հաջողացրել է անգամ բանտապահուհիներից մեկին հղիացնել երկու անգամ։ Մեղադրյալներից երկուսը դաջվածքներ են արել իրենց սիրեցյալ մաֆիոզի անունով։ FBI-ի տվյալներով՝ Ուայթի կապերի շնորհիվ նա բանտը վերածել է իր մարտիկների համար ապահով վայրի, որտեղ նրանք իրենց լիովին անվտանգ են զգացել։ Իրենց ծառայությունների համար բանտի աշխատակցուհիները տարբեր նվերներ են ստացել, այդ թվում՝ Mercedes եւ BMW մակնիշի մեքենաներ։ Իսկ անօրինական բեռի տեղափոխմամբ զբաղվել են հենց բանտապահուհիները՝ ներքնազգեստի, մազերի, կոշիկների մեջ պահելով։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version