Բեռնատարը, որը մոտ 10 հազար գյալըն վառելիք էր տեղափոխում, շրջվել է Սան Բեռնարդինո քաունթիում: Ոստիկանության փոխանցմամբ, վթարը հանգեցրել է լայն արտահոսքի թիվ 38 դաշնային մայրուղու վրա, Անջելըւս Օքսից մոտ մեկ մղոն հեռավորությամբ: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:35-ի սահմաններում: Իշխանությունները որոշում են կայացրել մինչ վաղը փակեն մայրուղու հատվածը Անջելուս Օքսից մինչեւ Լեյք Ուիլյըմս ընկած հատվածում: Իրավապահները վարորդներին տեղեկացնում են ստեղծված իրավիճակի մասին` խորհուրդ տալով փոխել երթուղին: Նախնական տեղեկություններով, վթարի հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն մոտ 3 հազար գյալըն վառելիք է արտահոսել։