amga.tv

Switch to desktop Register Login

Բայդընը Ցարնաեւներին վախկոտներ է անվանել

zoher 5 ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը դիմել է Բասթընում սպանված ոստիկանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը հավաքված հազարավոր մարդկանց: Բայդընը Ցարնաեւ եղբայրներին անվանել է վախկոտ, վերափոխված ջիհադիստներ՝ հավելելով, որ ԱՄՆ-ը սարսափի չի ենթարկվել: Հիշեցնենք, որ ոստիկան Շան Քոլիերը սպանվել էր անցած շաբաթ՝ եղբայրների ձերբակալության օպերացիայի ժամանակ: Նրան հուղարկավորել են ահաբեկչության զոհերից մեկի՝ 8-ամյա Մարտըն Ռիչըրդի կողքին: Հետաքննությանը մոտ աղբյուրների փոխանցմամբ, Բասթընի մարաթոնի ժամանակ գործարկված պայթուցիկ սարքերը եղել են ռադիոկառավարվող: Սարքի մեխանիզմը ռադիոկառավարվող խաղալիք է հիշեցնում: Քննիչները պայթյունների վայրում գտել են հեռակառավարման վահանակի բեկորներ: Ուսումնասիրության արդյունքում եզրակացություն է արվել, որ ռումբերի կառավարումն իրականացվել է ոչ մեծ հեռավորությունից: Ենթադրվում է, որ ռումբերը կարող էին կառավարվել բջջային հեռախոսի օգնությամբ: Գործի նյութերում նշվում է, որ պայթյունների մեկնարկից րոպեներ առաջ Ջոհարի ձեռքում բջջային է եղել: Նշենք, որ ամերիկացի քննիչների խումբը Դաղստանում է՝ զրուցելու Ցարնաեւ եղբայրների ծնողների հետ եւ փորձելու պարզել նրանց արարքի դրդապատճառները: Եղբայրների հայրը՝ Անզոր Ցարնաեւը, հայտնել է ԱՄՆ ուղեւորվելու եւ ավագ որդու՝ Թամերլանի դին Ռուսաստան տեղափոխելու մտադրության մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version