amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ում ընտանիքների մեծ մասն աղքատանում է

Ameee 5ԱՄՆ-ում ընտանիքների մեծ մասն աստիճանաբար աղքատանում է, ինչը հատկապես ակնհայտ է վերջին մի քանի տարիներին: Այս մասին են վկայում Pew Research կենտրոնի նոր հետազոտության տվյալները, որոնք հիմնված են Մարդահամարի բյուրոյի թարմ տվյալների վրա: Բնակչության 93 տոկոսի մոտ ակտիվների միջին արժեքը 2011թ. կրճատվել է մինչեւ 133,817 դոլար՝ 2009թ. 139,896 դոլարի համեմատ: Նոր տվյալները հատկանշական են առաջին հերթին նրանով, որ այն տարիները, ինչի մասին խոսվում է, ԱՄՆ-ում պաշտոնապես համարվում են Մեծ ռեցեսիայից հետո տնտեսական առողջացման շրջան: Թվերը հաստատում են, որ հասարակ ամերիկացիների համար այդ առողջացումը նշանավորվել է նվազմամբ, այլ ոչ թե ընտանեկան բարեկեցության աճով: Իսկ նրանք, ովքեր իսկապես հարստացել են, ամերիկյան հասարակության վերնախավն են: Առավել բարեկեցիկ ընտանիքների 7 տոկոսի մոտ ակտիվների միջին արժեքը նույն ժամանակահատվածում աճել է 28 տոկոսով՝ մինչեւ 3 միլիոն 173,895 դոլար: Եթե 2009թ. այդ ընտանիքներին է պատկանել ընդհանուր առմամբ երկրում սեփականության 56%, ապա 2011-ին՝ արդեն 63%:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version