amga.tv

Switch to desktop Register Login

Թեքսըսի պայթունի պատճառը

texxx 5Թեքսըս նահանգի Վեսթ քաղաքի պարարտանյութի գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել աշխատակիցների անփութությունն ու անվտանգության կանոնների անտեսումը: -Սա քննության վարկածներից մեկն է,- հայտնել են Վեսթի քաղաքապետարանում: Քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը դեռեւս հստակեցված չէ: Պայթյունի հետեւանքով զոհվել է 35 մարդ: Այս մասին հայտնել է Վեսթի քաղաքապետ Թամի Մասկան: Նրա խոսքով՝ հաստատված է մեկ պրոֆեսիոնալ հրշեջի, 5 կամավոր հրշեջների եւ 4 բժիշկների մահը: Պայթյունից հետո 2700 բնակչություն ունեցող գրեթե ողջ քաղաքը տարհանվել էր՝ կապված օդում թունավոր նյութերի տարածման հետ: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: Տուժածների թվում կան մարդիկ՝ ծագումով եվրոպական երկրներից: Մասնավորապես, քաղաքի բնակիչների մոտ կեսը չեխ էմիգրանտների սերունդ է: Հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու համար Վեսթ է մեկնել ԱՄՆ-ում Չեխիայի դեսպան Պիտեր Գանդալովիչը: Քննիչները հարցաքննում են West Fertilizer ընկերության սեփականատեր Դանըլդ Էդերին, որին է պատկանում գործարանը, ինչպես նաեւ ձեռնարկության արտադրական գծով ղեկավարներին: Ողբերգությունից առաջ տեղի բնակիչները ուշադրություն են դարձրել օդում ամոնիակի հոտին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է նշանակել թունավոր նյութերի պահպանման հետ կապված լուրջ խնդիրների առկայություն: Փետրվարին գործարանում հրդեհի սպառնալիքի պատճառով շտապ տարհանվել էին հարակից դպրոցները :

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version