A+ A A-

86-ամյա ծերունին կրակել է համագյուղացու վրա

pap 1Երեկ՝ հունիսի 18-ին սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 9.10-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին եւ հայտնել, որ Այգեստան գյուղում կրակոց է հնչել եւ կա վիրավոր անձ: Արարատի մարզային վարչության եւ Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը բացահայտել է տեղի ունեցածը: Այդ օրը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը իր մոտ եղած որսորդական անօրինական հրացանով սպանելու դիտավորությամբ իր տան խորդանոցում կրակել է համագյուղացի 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: Մամիկոն Մանուկյանը այս պահին գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Նա հրազենային վնասվածք է ստացել սեռական օրգանների շրջանում: Քննիչի որոշմամբ, Հոկտեմբեր Գրիգորյանը ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հրացանը, քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < June 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 21 22 23 24
25 26 27 28 29 30  

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel