Created on Saturday, 20 April 2013 03:40 Written by AMGA TV
Լոս Անջելեսի ոստիկանությունը երեկ տարհանել է Կալիֆորնիայի համալսարանի մի հատվածը` ռումբի ահազանգի պատճառով: Տարհանումը տեղի է ունեցել կեսօրին, երբ անհայտ անձը հեռախոսով հայտնել է, որ համալսարանում պայթուցիկ սարք կա: Ընդամենը համալսարանի տարածքից տարհանվել է 8 հազար մարդ, ապա իրավապաները սկսել են որոնողական գործողությունները: Ոստիկանական ստորաբաժանումներն ու սակրավորները մանրազննին հետազոտել են ողջ տարածքը, սակայն կասկածելի իրեր չեն հայտնաբերել: Ուսանողները զայրացել էին, որ նախազգուշական հաղորդագրությունները չափազանց ուշ են ստացվել, տարհանումից կես ժամ անց: Ականատեսների վկայությամբ, համալսարանում տարհանման ժամանակ նաեւ խուճապ է եղել, քանի որ ուսանողներին շատ արագ են հանձնարարել լքել տարածքը: Ավելի ուշ ուսանողներին թույլատրվել է վերադառնալ էլ Սերենո կամպուս: Ոստիկանությունը որոնում է ահազանգի հեղինակին: Նմանորինակ զանգեր են եղել նաեւ UC Berkeley համալսարանում, Հալիվուդ բուլվարի գտնվող «Հութըրս» ռեստորանում, UCLA համալսարանում ահազանգ է ստացվել կասկածելի ծանրոցի վերաբերյալ։