A+ A A-

Մի եղբայրը սպանված է, մյուսը կալանավորված

bosss 6Մասաչուսեթսում այսօր սպանել են ահաբեկիչներից մեկին, իսկ մյուսի որոնումները հոլիվուդյան մարտաֆիլմ են հիշեցնում: Դեպքերը սկսել են սրընթաց զարգանալ երեկ երեկոյան, երբ կասկածյալները Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մոտ կրակ են բացել: Նրանք սպանել են մի ոստիկանի եւ մեքենան առեւանգելով փախուստի դիմել Ուոթերթաուն քաղաք: Այստեղ ոստիկանությունը ձերբակալման գործողություն է իրականացրել, որի արդյունքում ահաբեկիչներից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է փախուստի դիմել: Պարզվել է ահաբեկիչների ինքնությունը, նրանք ծագումով չեչեններ են, որոնք որպես փախստական 2002 թվականին ժամանել էին ԱՄՆ: 26-ամյա Տամերլան Ցարնաեւը սպանվել է Ուոթերթաունում, իսկ 19-ամյա Ջոխար Ցարնաեւը ով նախքան ԱՄՆ ժամանելը որոշ ժամանակ ապրել է թուրքիայում փախուստի էր դիմել: Տամերլան Ցարնաեւը հայտնի մարզիկ էր, նույնիսկ հավակնում էր ընդգրկվել ԱՄՆ օլիմպիական հավաքականում: Հենց եղբայրներն էին պատկերված երեկ ուշ երեկոյան հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հրապարակված նկարներում եւ տեսգրության մեջ, որ արվել էին ապրիլի 15-ին, Բասթընի մարաթոնի ժամանակ: Ոստիկանությունը որոնում էր փախած հանցագործին: Ըստ լուրերի, նա զինված էր մինչեւ ատամները եւ վիրավոր: Ուոթերթաունը վերածվել էր ուրվական քաղաքի, քանի որ դադարեցվել է ամբողջ երթեւեկությունը, իսկ գրասենյակներն ու խանութները չէին աշխատում փակ էին դպրոցները եւ համալսարնները, բնակիչներին խորհուրդ չէր տրվում նույնիսկ պատուհաններին մոտենալ: Բասթընի փողոցներում և հրապարակներում կարելի էր տեսնել միայն ոստիկանների, FBI գործակալների և զինծառայողների։ «Քաղաքը մի ահաբեկչի պատանդն էր դարձել: Նա զինված էր և շատ վտանգավոր: Նրանից ամեն ինչ սպասելի է»,- նշում է ABC հեռուստաալիքը: ՈՒաթըրթաունում տեղական ժամանակով 7:30-ի սահմաններում կարճատեվ հրաձգություն տեղի ունեցավ եւ հնարավոր դարձավ բացահայտել Ջոխար Ցարնաեւի գնվելու վայրը նրան հայտնաբերեցին, 67 Franklin St. հասցեյում գտնվող տան հետնամասում կայանված նավակում։ Ոստիկանությունը մտավախություն ուներ որ նրա վրա կարող է պայթուցիկ սարք տեղադրված լինել եւ տեւական ժամանակ չէր մոտենում նրան։ Բասթընի ժամանկով 8:45-ին Բասթընի ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց ահաբեկչի ձերբակալման վերաբերյալ, նրան տեղափոխցին ոստիկանանկան մեքենայով։ Նշենք, որ Ուոթըրթաունում մեծ հայկական համայնք կա: Ոստիկանները խուզարկություններ են իրականացրել նաեւ հայկական դպրոցում, եկեղեցում եւ հայկական խանութներում: Իշխանությունները ողջ շրջանը վերցրել են վերահսկողության տակ` խնդրելով բնակիչներին մնալ տանը: Նաեւ չեղյալ է հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, որը կայանալու էր Մասաչուսեթսի Ներկաացուցիչների պալատում: Նշենք, որ հիվանդանոցներում են մնում ապրիլի 15-ի ահաբեկչության 183 վիրավորներից 54-ը, յոթ տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 3 մարդ: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel