amga.tv

Switch to desktop Register Login

Սեպտ. 11-ի գործով դատաքննության ֆայլերը կորել են

feeees 82001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մեղադրյալների դատաքննությունը Գուանտանամոյում հետաձգվել է մինչեւ հունիսի 17-ը` փաստաթղթերի կորստյան պատճառով: Ֆայլերի կորստյան պատճառը Պենտագոնի համակարգչային ցանցի խափանումն է եղել: Հաղորդվում է, որ կորել են ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ մեղադրողի փաստաթղթերը, սակայն ամբաստանյալների պաշտպանները հայտնվել են ավելի ծանր վիճակում: Ապրիլի 22-ին Գուանտանամոյում պետք է սկսվեր Հալեդ Շեյխ Մոհամեդի եւ նրա չորս հանցակիցների գործով դատալսումը: Նրանց մեղադրում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպման մեջ: Դատախազությունը մտադիր է մահապատիժ պահանջել նրանց համար

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version