Logo

Ոսկու գները նվազել են

Created on Thursday, 18 April 2013 04:26

old  9ԱՄՆ-ում ոսկու գները նվազել են 9 տոկոսով` իջնելով մեկ ունցիայի համար հոգեբանական 1400 դոլար նշագծից: Օրական նվազագույնն արձանագրվել է 1355 դոլարի սահմանում: Ոսկու գնանկումն ամենամեծ է սկսած 1983 թ.-ից: Պատմական առավելագույնի հետ համեմատած, որ հասել էր 2011թ., ոսկին վաճառվում է գրեթե 527 դոլարով պակաս գնով: Նվազման զգալի մասը բաժին է հասնում վերջին շաբաթներին, 2013թ. սկզբին ոսկին արժեր դեռ 1700 դոլար: Ոսկին ներդրողների համար խաղաղ հանգրվան է լինում արժութային եւ ֆոնդային շուկաներում անկայունության ժամանակ: 2000-ականների ընթացքում ոսկին ներդրողների կայուն պահանջնարկն է վայելել, ինչը թույլ է տվել մշտապես աճել: Ոսկու գնանկման ֆոնին կտրուկ նվազել են նաեւ ոսկի արդյունաբորղ ընկերությունների բաժնետոմսերը, ԱՄՆ-ում 15,1 տոկոսով նվազել են New Gold-ի եւ 13,92 տոկոսով` Kinross Gold Corporation-ի բաժնետոմսերի գները: Ընդհանուր առմամբ S&P 500 համաթիվը նվազել է 2,3 տոկոսով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.