A+ A A-

Աշխարհը հրաժեշտ տվեց Մարգարեթ Թետչերին

funerl 8Աշխարհն ապրիլի 17-ին հրաժեշտ է տվել Երկաթե լեդիին: Լոնդընում կայացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրետ Թետչըրի հուղարկավորության արարողությունը: Նախկին վարչապետի հուղարկավորության օրն անվտանգությունն ապահովել են ավելի քան 4 հազար ոստիկաններ: Անվտանգության ուժեղացված միջոցառումները պայմանավորված են ոչ միայն նրանով, որ արարողությանը ներկա է եղել Եղիսաբեթ 2-րդ թագուհին՝ ամուսնու հետ, եւ հնարավոր բողոքներով, նաեւ Բասթըն քաղաքում ապրիլի 15-ին տեղի ունեցած ահաբեկչությամբ, որը երեք մարդու կյանք խլեց: Այն պահին, երբ նախկին վարչապետի դիով թափորն անցնում էր Լոնդընի կենտրոնի փողոցներից մեկով, Թետչըրի շուրջ երկու տասնյակ հակառակորդներ ցուցադրաբար շրջվել են, մի քանի հոգի սկսել են անհարգալից ձայներ հանել ու վիրավորական բառեր բացականչել: Սբ.Պողոսի տաճարում հուղարկավորության կարգից հետո Մարգարտ Թետչըրի մարմինը տեղափոխել են Չելսիում թագավորական զինվորական հոսպիտալին առընթեր գերեզմանատուն, որտեղ այն կդիակիզվի եւ հանդիսավոր պայմաններում կթաղվի նրա ամուսնու՝ Դենիս Թետչըրի շիրմի կողքին: Մարգրետ Թեթչըրը կյանքից հեռացել է ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում: Բարոնուհին հանկարծամահ է եղել, նա տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel