amga.tv

Switch to desktop Register Login

Max Factor-ի ժառանգորդի պատժաչափը կրճատվել է

Rape 5Դատարանը մեղմել է Max Factor կոսմետիկ ընկերության հիմնադրի ժառանգ, միլիոնատեր էնդրյու Լասթըրի դատավճիռը՝ 125 տարվա փոխարեն դատապարտելով մինչեւ 50 տարվա ազատազրկման: Associated Press-ի փոխանցմամբ, Լասթըրին պաշտպանող կողմը հույս ուներ դատավճիռը մեղմել նվազագույնը մինչեւ 25 տարի: Նա 2003թ. ազատազրկման է դատապարտվել երեք բռնաբարությունների համար: 2013թ. մարտին փաստաբանները փորձեցին հասնել, իրենց կարծիքով, չափազանց խիստ դատավճռի չեղյալ հայտարարմանը: Շրջանային դատախազությունը, քննելով Լասթըրի փաստաբանների դիմումը, չեղյալ չէր հայտարարել դատավճիռը, սակայն համաձայնվել էր վերանայել այն: Դատախազության կարծիքով՝ գործի նախաքննության ժամանակ դատարանը չի հայտարարել պատճառները: 49-ամյա էնդրյու Լասթըրը բռնաբարությունների մեղադրանքով ձերբակալվել է 2000թ.: Հետաքննության տվյալներով՝ նա 1996-2000թթ. Կալիֆոռնիայում գտնվող իր առանձնատանը բռնաբարել է երեք կանանց՝ նախապես նրանց տալով թմրանյութ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version