A+ A A-

Բոսթոնի ահաբեկչության երրորդ զոհի ինքնությունը

boss 4Պարզվել է Բասթընի մարաթոնի ընթացքում իրականացված ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը: Պայթյունի հետեւանքով զոհվել են Բասթընի 8-ամյա բնակիչ Մարտըն Ռիչըրդը, 29-ամյա Քրիսթլ Քեմփբըլը Մեդֆորդից եւ Բասթընի համալսարանի ուսանողուհի Լի Լինգզին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա Չինաստանի քաղաքացի է, եւ անունը չէր հաղորդվում հարազատների խնդրանքով: Տուժածների թիվը հասել է 183 մարդու: Նրանցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Առնվազն քառասուն մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, շատերին վերջույթների հեռացման վիրահատություն են արելԲասթընի ոստիկանությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե ձերբակալվել է Բասթընի մարաթոնյան վազքուղու մոտ ահաբեկչություն իրականացրած անձը: Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել էր Սաուդյան Արաբիայի 20-ամյա մի քաղաքացի, ում հետո ազատ են արձակել: Ոստիկանության փոխանցմամբ, Բասթընում պայթած ինքնաշեն ռումբերը պատարստված են եղել Pressure cooker կաթսաներից եւ դրանց մեջ վառոդ  է լցվել, իսկ որպես խոցող տարրեր օգտագործվել են տարբեր մետաղական առարկաներ, մեխեր: Այս պահի դրությամբ ծայրահեղական որեւէ խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը: Հայտնի չեն նաեւ դրդապատճառները: Ապրիլի 18-ին Բասթընի մայր տաճարում կայանալու է պատարագ, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հիշեցնենք, որ առաջին պայթյունը եղել է ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 14:45-ին: 12 վայրկյան անց առաջին պայթյունից 170 մետր հեռավորության վրա պայթել է երկրորդ ռումբը

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel