Logo

Պիկասոյի նկարը փրկել են

Created on Tuesday, 19 June 2012 22:28 Written by AMGA TV

pic 1Ֆլորիդայի Հյուսթն քաղաքի թանգարանի աշխատակիցներին հաջողվել է փրկել իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի 1929թ. նկարած Կինը կարմիր բազկաթոռի մեջ Woman in a Red Armchair կտավն այն բանից հետո, երբ ինչ-որ մի բարբարոս փչացրել էր այն` դրա վրա նկարելով ցուլ սպանող մատադորի: Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Menil Collection թանգարանում, որտեղ նկարը ցուցադրվել է դրա բացումից ի վեր՝ 1987թ.: դեպքից անմիջապես հետո կտավը բերվել է ռեստավրացիայի բաժին, որտեղ մասնագետներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել նկարի հետքերը: Վանդալիզմի ակտը ֆիքսել են տեսախցիկներն ու թանգարանի աշխատակիցները, որոնք կատարվածը նկարահանել են սմարթֆոնով: Ինչպես պատմել է ականատեսներից մեկը, երիտասարդ մարդն իրեն անվանել է մեքսիկական ծագմամբ խոստումնալից նկարիչ ու այդ կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել հայտնի իսպանացուն: Հիմա Հյուսթնի ոստիկանությունը որոնում է նկարչին, որին սպառնում է մեղադրանք քրեական հանցանք գործելու մեջ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.