Ֆլորիդա նահանգի 26-ամյա էքսկուրսավար Թամի Օուենը էքսկուրսիայի ժամանակ մարտի է բռնվել 3 մետրանոց, 5 կգ քաշով հսկա Բիրմայական պիթոնի հետ՝ պաշտպանելու համար զբոսաշրջիկներին: Դեպքը տեղի է ունեցել Everglades արգելոցում: Առաջինը սողունին նկատել է մակույկում նստած հանգստացողներից մեկը: Կինն անմիջապես այդ մասին հայտնել է էքսկուրսավարին: Տեսնելով, որ հսկա սողունը իրենց ուղղությամբ է լողում, էքսկուրսավարը ջուրն է ցատկել: Նրան օգնության է հասել գործընկեր Ուորեն Ուորթմընը: Նա փորձում էր ամեն կերպ բռնել օձի պարանոցից, որպեսզի այն նրան չկծի, սակայն օձը փաթաթվել էր նրա թեւին: Մի քանի րոպե անց էքսկուրսավարը զգացել է, որ վերջույթը թմրել է: Կորցնելով իրավիճակի վերահսկողությունը՝ Օուենը ստիպված է եղել սպանել օձին: Everglades Adventure Tours զբոսաշրջային գործակալության սեփականատեր Ջաք Շիլիի խոսքով՝ իրենք զբոսաշրջիկներին վերադարձրել են անհաջող էքսկուրսիայի գումարը: Ամերիկացու խոսքով՝ ինքը ցավում է, որ սպանել է օձին, նա դա չէր ցանկանում, քանի որ ողջ հոգով սիրում է վայրի բնության ներկայացուցիչներին , սակայն ստիպված էր, իրեն այլընտրանք չէր մնացել: Նշենք, որ այս տեսակի օձերը թունավոր չեն, սակայն նրանք ունակ են կուլ տալ նույնիսկ եղջերու եւ ալիգատոր` նրանց շուրջ փաթաթվելով եւ խեղդամահ անելով: Օգոստոսին էվըրգլեյդս ազգային փարկում գիտնականները հայտնաբերել են այդ տարածքում երբեւէ հայտնաբերված ամենամեծ բիրմայական պիթոնին, որի երկարությունը 5.18 մետր էր, իսկ քաշը` 74 կգ:
- Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով
- Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է
- հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի
- Ութ միլիոն ամերիկացիներ բուժապահովագրություն են ստացել
- Էքսկուրսավարը սպանել է 3 մետրանոց պիթոնին
- Ամենավտանգավոր մթերքների ցանկը
- դեղերից գերդոզավորումը Լոս Անջելես Քաունթիում
- Գրիպի համաճարակը տարածվում է
- Գրիպի համաճարակ ԱՄՆ-ում
- Գլխացավ առաջացնող պատճառները