amga.tv

Switch to desktop Register Login

Լեյքըրսի խաղացողին մեղադրում են սպանության մեջ

evaris 4Լոս Անջելես Լեյքըրս բասկետբոլային թիմի նախկին խաղացողին մեղավոր են ճանաչել սպանության մեջ: Ջորջիայի Ֆուլթըն քաունթիի դատարանի ատենակալները Ջըվարիս Քրիթընթընին մեղավոր են ճանաչել չորս երեխաների մայր Ջուլիան Ջոնսի սպանության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2011թ. օգոստոսին` Ատլանտայի հարավ-արեւմուտքում: Այդ ժամանակ Քրիթընթըն արդեն ավազակախմբի անդամ էր: Նրան կողոպտել էին մրցակիցները, եւ բասկետբոլիստը հետապնդելով վերջիններիս կրակ էր բացել: Արդյունքում սպանվել էր Ջուլիանը: 25-ամյա բասկետբոլիստը նախկինում էլ խնդիրներ էր ունեցել օրենքի հետ, 2009-2010 սեզոնում նա որակազրկվել էր 38 խաղով, երբ զենք էր բերել Վաշինգթըն Ուիզըրդսի հանդերձարան, իսկ 2012թ. բանտում էր հայտնվել արագության գերազանցման եւ ոստիկանների չենթարկվելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version