Logo

ԱՄՆ-ը ապրիլի 10-ին կներկայացնի 2014-ի բյուջեի նախագիծը

Created on Saturday, 30 March 2013 21:18


budge 7Նախագահ Օբամայի վարչակազմը ապրիլի 10-ին կներկայացնի 2014 թվականի երկրի բյուջեի նախագիծը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջաշ էռնեստը: Բյուջեն Կոնգրես մտցնելու ամսաթիվը եղել է վերջին երկու ամիսների գլխավոր ինտրիգը: Սովորաբար բյուջեն ներկայացվում է փետրվարի առաջին երկուշաբթի, սակայն այս տարի դա ձգձգվել է, որի պատճառը սեկուեստրի շուրջ վարչակազմի եւ Կոնգրեսի վեճերն են, որոնք ձգվում են անցած տարվա աշնանից: Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ բյուջեն կհրապարակի ապրիլի 8-ին հաջորդող շաբաթվա ընթացքում: 2013 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսերի հատվածը կազմում է շուրջ 3.8 տրիլիոն դոլար՝ 1 տրիլիոն դեֆիցիտի պայմաններում: 2012-ի բյուջեն ծրագրվել էր 3.73 տրիլիոն դոլարի չափով՝ կրկին նույնքան դեֆիցիտի պայմաններում: ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.