A+ A A-

Արա Մանուկյանը նոր արշավ է սկսել

ara 7Ամերիկահայ ակտիվիստ, հետաքննող լրագրող Արա Մանուկյանը, ով մարտի 17-ին հացադուլ էր սկսել՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հետ վերցնել Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը, նոր արշավ է սկսել, որը կոչվում է Մեկ դոլար ժողովրդավարությանը (One-Dollar Democracy): Մանուկյանը նշել է, որ ինքը ցանկանում է ժողովրդավարությանը նվիրված իր արշավը հասցնել մինչեւ Վաշինգտոն եւ Սպիտակ Տան առաջ շարունակել իր հացադուլը: Մանուկյանը նշում է, որ մտադիր է Վաշինգտոն ուղեւորության ընթացքում տեղեկացնել ամերիկացիներին, թե ինչպես են ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները խեղում հայաստանյան ներքաղաքական իրական պատկերը եւ այդպիսով հակասում ժողովրդավարության արժեքներին: Հիշեցնենք, որ Արա Մանուկյանն իր հացադուլն սկսել է 2013 թ. մարտի 17–ին` բողոքելով` Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձի դեմ։ Նա հացադուլն անում է Ադըմ Շիֆի` Բըրբենքի տարածքային գրասենյակի դիմաց` 245 East Olive Ave, Burbank հասցեում: Մանուկյանը վկայակոչում է փետրվարի 18–ի ընտրության հետ առնչվող եւ գործող նախագահի օգտին կատարված բազմաթիվ խախտումների առկայությունը։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < March 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 31

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel