A+ A A-

Հինգ փոխպատվաստված օրգաններով կինը մայրացել է

babayy 5Ֆլորիդա նահանգում իսկական հրաշք է տեղի ունեցել: Որովայնային հատվածի գրեթե բոլոր օրգանների փոխպատվաստման ենթարկված կինը կարողացել է մայր դառնալ: Կին-լեգենդը Ֆաթիմա ալ Անսարին է՝ Քաթարի բնակչուհին: Երկու շաբաթ առաջ Մայամիի ծննդատանը նա առողջ եւ գեղեցիկ աղջիկ է լույս աշխարհ բերել, սա աշխարհում հինգ փոխպատվաստված օրգանով կնոջ մայրանալու առաջին դեպքն է: Բժիշկներն ասում են, որ կինը եւս մեկ երեխա կարող է ունենալ

-Մենք ընդգրկուն բժշկական գրականություն ենք նայել, եւ, ըստ մեր տվյալների՝ աշխարհում առաջին անգամ է, որ երեխա է ծննդաբերել հինգ փոխպատվաստված օրգաններով կինը,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հիվանդանոցի ներկայացուցիչը: Երբ ալ Անսարին 19 տարեկան էր, նրա մոտ թրոմբ էր հայտնաբերվել աղիքային զարկերակում: 2007 թվականին նրան վիրահատել էին Մայամիի հիվանդանոցներից մեկում, ինչի շնորհիվ նա ստացել էր դոնորական լյարդ, ենթաստամոքսային գեղձ, ստամոքս, բարակ եւ հաստ աղիներՕրգանների փոխպատվաստման բազմաթիվ վիրահատություններին նա ենթարկվել էր 2007թ.: 19 տարեկանում հայտնաբերված զարկերակի տրոմբի պատճառով փոխպատվաստել էին նրա լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը, բարակ եւ հաստ աղիքները: Այնուամենայնիվ, 2012թ. նա հղիացել էր: Հղիության ընթացքում որոշ բարդություններ էին ծագել, սակայն հիմա երջանիկ կինը յոթերորդ երկնքում է: Բժիշկները համոզված են, որ ալ Անսարին որն այժմ 26 տարեկան է, կարող է ծննդաբերել էլի մի քանի անգամ:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < March 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel