amga.tv

Switch to desktop Register Login

Սարսափելի դեպք Աբովյանի ծննդատանը

babyy 6Աբովյանի ծննդատանը նախօրեին ահասարսուռ դեպք է տեղի ունեցել: Մարտի 11-ին այս ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ: Ոստիկանությունում կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով գցել հատակին, որի հետեւանքով մահացել է: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version