amga.tv

Switch to desktop Register Login

Մեծ թատրոնի մենակատարին կալանավորել են

bolshoy 5Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը կալանավորել է Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակման մեջ մեղադրվող մենապարող Պավել Դմիտրիչենկոյին, նախկինում ավազակության համար դատապարտված Յուրի Զարուցկուն եւ վարորդ Անդրեյ Լիպատովին: Դատական նիստում Պավել Դմիտրիչենկոն հայտարարել է, թե իր ծանոթին պատմել էր թատրոնում ունեցած խնդիրների մասին, վերջինս առաջարկել էր ծեծել Ֆիլինին, բայց ինքը վրդովվել է: Պարողի փաստաբանը հայտարարել է, թե Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը եղել է Զարուցկու անձնական նախաձեռնությամբ: Քննիչի առաջարկին` ներողություն խնդրել բալետմեյստերից, Դմիտրիչենկոն տարակուսել է. -Ինչի՞ համար: Մենապարողը պատմել է, թե Ֆիլինը խլում էր գումարները արտիստների մի մասից եւ տալիս ուրիշներին: Նա նաեւ խոստացել է պատմել այլ ֆինանսական մեքենայությունների մասին: Նշենք, որ Մոսկվայի Մեծ թատրոնի բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 17-ին` ուշ երեկոյան: Չարագործը նրա դեմքին ծծմբաթթու էր լցրել: Ներկայումս Ֆիլինը բուժվում է Գերմանիայում: Նա աչքերի եւ դեմքի տասնյակ վիրահատությունների է ենթարկվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version