amga.tv

Switch to desktop Register Login

«Սատար» Հաշմանդամների հասարակական կազմակերպություն

saturn 5Սատար Հաշմանդամների հասարակական կազմակերպությունն ունի ընդամենը 1 տարվա պատմություն, սակայն այս կարճ ժամանակվա ընթացքում Հայաստանում ապրող ազատամարտիկներին, որոնք սոցիալապես անապահով վիճակում են գտնվում, նաեւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին ուղարկել է մոտ 150 արկղ Օգնություն։ Կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի նախագահ Ստեփան Գյումիրկյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ կրկին նավային առաքմամբ նոր արկղեր են ուղարկվել Global  USA inc. ընկերության միջոցով: Ընկերությունն անվճար առաքել է բեռները, որոնց մեջ էր հաշմանդամների սալյակներ, հագուստներ եւ պահածոներ։ Սատար Հաշմանդամների հասարակական կազմակերդպության ԱՄՆ մասնաճյուղի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք օժանդակում են այս ազգանվեր գործին, եւ խնդրում է շարունակել ուղարկել իրենց օգնությունները` զանգահարելով 818.823.8724 հեռախոսահամարով։ Օգնությունները Հայաստանում տրամադրվում է առավել կարիքավորներին` հասցնելով մինչեւ անգամ սահմանամերձ շրջաններ։ Սատար Հաշմանդամների հասարակական կազմակերպության շնորհիվ շատ դպրոցներ անվանակոչվում են զոհված ազատամարտիկների անուններով։ Սատար կանգնենք ազգանվեր գործին, սիրելի հայրենակիցներ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version