amga.tv

Switch to desktop Register Login

Տիեզերական զբոսաշրջիկ Տիտոն մարդ է ուղարկելու Մարս

tito 8Առաջին տիեզերական զբոսաշրջիկ եւ միլիարդատեր Դենիս Տիտոյի մարսյան ծրագիրը նախատեսում է Dragon վերափոխված տիեզերանավով երկու մարդուց բաղկացած անձնակազմի  անվայրէջք թռիչք դեպի Մարս. կարմիր մոլորակին մոտ տարածությամբ անցնելուց հետո աստղանավորդները կվերադառնան Երկիր, ասված է ծրագրի կայքում զետեղված նյութերում: Մեկ շաբաթ առաջ Տիտոյի կողմից ստեղծված Inspiration Mars Foundation ոչ առեւտրային հիմնադրամը հայտարարել է 2018 թվականին դեպի Մարս ճանապարհորդություն կազմակերպելու պլանների մասին: Այս պահին հիմնադրամի կայքում հրապարակված է Տիտոյի եւ նրա գործընկերների կողմից պատրաստված տեքստը, որտեղ նկարագրված է ապագա առաքելության սխեման: Երկու մարդ, որոնք կարող են ամուսնական զույգ լինել, Dragon պատիճախցիկով կուղեւորվեն դեպի Մարս, որը կարձակվի Falcon Heavy հրթիռի միջոցով. թե՛ տիեզերանավը, թե՛ հրթիռը մշակում է SpaceX ընկերությունը: Աստղանավորդներն 500 օր կանցկացնեն սպարտական պայմաններում: Մեկնարկը նախատեսված է 2018 թվականի հունվարի 5-ին, իսկ օգոստոսի 20-ին արշավախումբը կհասնի Մարսին: Տիեզերանավը կթռչի կարմիր մոլորակից 100 հազար կիլոմետր հեռավորության վրա, իսկ այնուհետեւ կուղեւորվի դեպի Երկիր, որտեղ կհասնի 2019 թվականի մայիսի 21-ին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version