amga.tv

Switch to desktop Register Login

Գրավով ազատված հանցագործը սպանել է երկու ոստիկանների

polll 4Կալիֆոռնիայի Սանտա-Կրուզ քաղաքում երկու ոստիկան է սպանվել: Ոստիկանության սերժանտ Լորըն Բեյքըրի եւ դետեկտիվ Էլիզըբեթ Բաթլըրի դիակները գտել են փետրվարի 26-ին տան մոտ, որտեղ բնակվում էր ենթադրյալ հանցագործ Ջերըմի Գուլեն: Կրակոցները սկսվել են Նորթ-Բեքսվըրթ-ավենյուում, երեկ ցերեկը ժամը 3:30-ին, երբ ոստիկանները ստուգում էին հանցագործին: 35-ամյա Ջերըմի Գուլեն սպանել է ոստիկանենրին եւ փախուստի դիմել: Հանցագործն ավելի ուշ գնդակահարվել է Դոյլ փողոցում ոստիկանների կողմից, որոնք քաղաքի մյուս ծայրում հետապնդում էին նրան: Ինչպես հայտնել է Սանտա-Կրուզ շրջանի շերիֆ Ֆիլ Վովակը, փետրվարի 22-ին Գուլեին ձերբակալել էին, քանի որ նա ալկոհոլի ազդեցության տակ ներխուժել էր նախկին գործընկերոջ տուն եւ ոտնձգություններ կատարել: Գուլեին ձերբակալել եւ ազատ էին աձակել գրավի դիմաց: Բեյքըրն ու Բաթլըրը հետաքննում էին այդ գործը: Քաղաքային իշխանությունները միջադեպից հետո խուզարկություններ էին արել տարածքում եւ փակել երեք դպրոց: Պարզվել է, որ նախկինում սեռական հանցագործությունների եւ զենքի ապօրինի կրման համար ձերբակալված Գուլեի անունով երեք զենք է գրանցված եղել, այդ թվում` Sig Sauer կիսավտոմատ ատրճանակ եւ Beretta ատրճանակ: Նշենք, որ նախօրեին Գուլեին ազատել էին աշխատանքից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version