amga.tv

Switch to desktop Register Login

Օլիգարխի թիկնապահները բանակի սպաների են ծեծել

HARSNAQAR 9Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի թիկնապահները հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծի են ենթարկել Հարսնաքար ռեստորանային համալիրի մի քանի հաճախորդների: Ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանն են: Նրանք վիճել են ռեռստորանի մատուցողի հետ, եւ վրա հասած պահապանները մոտ 15 հոգով ծեծել են հայոց բանակի սպաներին: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիրաբույժի խոսքով, դաժան ծեծի արդյունքում նրա ուղեղի մի կիսագունդը բարձրացել է մյուսի վրա, եւ Վահեի կյանքին հստակ վտանգ է սպառնում: Արտակ Բայադյանի վիճակը ծանր է: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դեպքի կապակցությամբ, հարցաքննել մի քանիսին, սակայն առայժմ ձերբակալվածներ չկան: Որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել նաեւ պաշտպանության նախարարության կողմից: Հոսպիտալի բժիշկները սպառնում են գործադուլ անել, եթե պաշտպանության նախարարը չպատժի մեղավորներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version