amga.tv

Switch to desktop Register Login

Սանտա-Մոնիկայում բարիկադավորված տղամարդը զոհվել է

barik 5Զինված անձին, ով բարիկադավորվել էր Սանտա-Մոնիկայի տանը եւ երկու պատանդ էր վերցրել, ավելի ուշ մեռած են գտել: Դեպքը տեղի է ունեցել 2900 Delaware Avenue հասցեում երեկ ժամը 5-ի սահմաններում: Ըստ ոստիկանության 48-ամյա Ջոն Քերըլ Լաուրին պատանդ էր վերցրել 86-ամյա զոքանչին եւ իր 15-ամյա որդուն: Դեռահասին հաջողվել էր փախչել եւ ոստիկանություն զանգել: Դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները շրջափակել են տունը: Այս գիշեր, ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանները ներխուժել են եւ տղամարդուն մեռած գտել: Ըստ ամենայնի, նա ինքնասպան էր եղել: Քննիչների կարծիքով, տղամարդը այդ քայլին գնացել էր իրենից առանձին ապրող կնոջ հետ վեճից հետո: Նրա մոտից ատրճանակ է առգրավել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version