amga.tv

Switch to desktop Register Login

Մոսկվայում օրենքով գողերի են բռնել

russia 8 Մոսկվայի ոստիկանությունը երեկ կանխել է հերթական գողական սխոդկան եւ ձերբակալել է մոտ 70 քրեական հեղինակության: Այդ ամենը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արեւմտյան հատվածում ընկած ռեստորաններից մեկում: Ձերբակալված քրեական հեղինակությունները ներկայացնում են Ռուսաստանի տարբեր շրջանները եւ ԱՊՀ երկրները: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ուր նրանցից մատնահետքեր են վերցրել եւ ստուգման են ենթարկել: Քրեական հեղինակությունները Կոսիգինի փողոցում գտնվող Korston հյուրանոցում հավաքվել էին հանգուցյալ օրենքով գող, Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանի մահվան քառասունքի կապակցությամբ: Ոչ պաշտոնական օպերատիվ տվյալներով՝ այդ արարողությունն օգտագործվել է գլխատված քրեական կլանի ընթացիկ հարցերի լուծման համար: Ոստիկանները հանկարծակիի են բերել քրեականներին, ձերբակալել եւ զինաթափել: Ընդհանուր առմամբ, այդ հյուրանոցում Դեդ Հասանի քառասունքի կապակցությամբ հավաքվել է մոտ 300 քրեական հեղինակություն: Ձերբակալվածների թվում է 55-ամյա օրենքով գող Թեմուրի Միրզոեւը` Տիմուր Սվերդլովսկի մականունով: Նա Ուսոյանի ազգականն է եւ Դեդ Հասանի կլանում ազդեցիկ դերակատարում ունի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version